Սիրո հետ կմեծանան նաև խնայողությունները․ Հայէկոնոմբանկն առաջարկում է «Մանկական» ավանդ երեխաների հուսալի ապագայի համար

Սիրո հետ կմեծանան նաև խնայողությունները․ Հայէկոնոմբանկն առաջարկում է «Մանկական» ավանդ երեխաների հուսալի ապագայի համար
մայիս 29, 2026

Առաջարկը գործում է 01.06.2026-31.08.2026թթ. ժամանակահատվածում՝ 16 տարեկանը չլրացած երեխաների անվամբ ներդրվող «Մանկական» ժամկետային ավանդ(ներ)ի համար։

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայէկոնոմբանկը բարձրացրել է «Մանկական» ժամկետային ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքները դրամով և ԱՄՆ դոլարով կատարվող ներդրումների համար․

 

Արժույթ

Տարեկան անվանական տոկոսադրույք

AMD

9.5 %

USD

4.5 %

 

Առաջարկը գործում է 01.06.2026-31.08.2026թթ. ժամանակահատվածում՝ 16 տարեկանը չլրացած երեխաների անվամբ ներդրվող «Մանկական» ժամկետային ավանդ(ներ)ի համար։

Ակցիայի շրջանակում առնվազն 1 մլն դրամ (կամ համարժեք ԱՄՆ դոլար)  չափով «Մանկական» ժամկետային ավանդ ներդնող հաճախորդներին Բանկը տրամադրում է նաև այլ արտոնություններ՝

  • Visa Guru Travel վճարային քարտ՝ 0 դրամ տարեկան սպասարկման վճարով (1-ին տարվա համար),

  • «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ճանապարհորդության ապահովագրություն (TR Whole World AEB)՝ 4,000 դրամ սակագնով,

  • Տեղեկանքների տրամադրում՝ 50% զեղչված սակագնով,

  • անհատական պահատեղ՝ 30% զեղչված սակագնով (բացառությամբ Գլխամասային գրասենյակում գտնվող պահատեղերի)։

Ավանդը հնարավոր է․

  • ներդնել Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում (բացառությամբ «ԱՐԱՐԱՏՅԱՆ» և «ՍԻԼԱՉԻ» մասնաճյուղերի),

  • համալրել AEB Mobile/Online համակարգերի միջոցով:

Վերադառնալ Նորությունների բաժին