Անդամների գործունեության համակարգում
Մեր մասին
«ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիան անկախ և մասնագիտացված կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին Հայաստանի ֆինանսական շուկայի ինստիտուցիոնալ կայացվածության աստիճանը բարձրացնելու և շուկայի շարունակական զարգացումն ապահովելու առաքելությամբ, և ներկայումս այն հայկական ֆինանսական համակարգի առանցքային օղակներից մեկն է։ Մենք միավորում ենք շուկայի խոշորագույն մասնակիցներին՝ բանկերին, ներդրումային ընկերություններին, կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչներին, այլ ինստիտուցիոնալ ներդրողներին ու ֆինանսական հաստատություններին՝ ստեղծելով միասնական և ուժեղ էկոհամակարգ։
ՖԻՆԱՐՄ-ի առանցքային նպատակն է զարգացնել մասնակիցների միջև համագործակցությունը և ուժեղացնել ինստիտուցիոնալ ներգրավվածությունը Հայաստանի ֆինանսական համակարգում։ Մենք ծառայում ենք որպես երկխոսության և շահերի հավասարակշիռ ներկայացման հարթակ՝ միտված բարձրացնելու շուկայի արդյունավետությունն ու թափանցիկությունը։
Մեր արժեքները
Համագործակցություն
Մենք հավատում ենք, որ շուկայի մասնակիցների միասնական ջանքերով կարելի է հասնել տեսանելի փոփոխությունների։
Պրոֆեսիոնալիզմ
Մեր գործունեությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի և փորձագիտական վերլուծության վրա։
Նորարարություն
Մենք կիրառում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ ֆինանսական տվյալների կառավարումն ու հասանելիությունը պարզեցնելու համար։
Հետևողականություն
Մենք համոզված ենք, որ լավագույն արդյունքի հիմքն անկոտրում կամքն է և դրա հետևողական կիրառումը։
“Աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել համառությանը։ Տաղանդը չի փոխարինի. չկա ավելի սովորական բան, քան տաղանդավոր, բայց անհաջողակ մարդիկ։ Հանճարը չի փոխարինի. չգնահատված հանճարը գրեթե ասույթ է դարձել։ Կրթությունը չի փոխարինի. աշխարհը լի է կրթված լքյալներով։ Միայն համառությունն ու վճռականությունն են ամենազոր։ «Համառորեն առա՛ջ շարժվիր» կարգախոսը լուծել է և միշտ էլ կլուծի մարդկության խնդիրները:”
ԱՄՆ 30-րդ նախագահ
ՖԻՆԱՐՄ-ի նպատակները
Ինտեգրում միջազգային շուկաներին
Հանրային իրազեկում
Ստանդարտներ, կանոններ և էթիկա
Տվյալների հավաքում և վերլուծություն
Նորարարության խթանում
Անդամների միջև համագործակցություն
Հանրային երկխոսություն
Շուկայի ընթացիկ խնդիրների լուծում
Լավագույն միջազգային փորձի կիրառում
Անդամների շահերի ներկայացում
Կրթություն և ուսուցում