Հոբելյանական ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում «ՌՈՔ Կապիտալ»-ը ճանաչվել է Ռեպո շուկայի լավագույն բորսայական անդամ, իսկ ընկերության աշխատակից Սաթենիկ Հարությունյանը արժանացել է դեպոզիտար համակարգի լավագույն աշխատակցի մրցանակին։
Այս մրցանակները կարևոր գնահատական են ինչպես ընկերության մասնագիտական գործունեության, այնպես էլ թիմի ամենօրյա աշխատանքի և նվիրվածության համար։ Ստացված մրցանակները ևս մեկ անգամ ընդգծում են «ՌՈՔ Կապիտալ»-ի ակտիվ դերակատարությունը Հայաստանի կապիտալի շուկայում և ընկերության հետևողական աշխատանքը՝ ուղղված ոլորտի զարգացմանն ու ներդրումային մշակույթի ամրապնդմանը։
«ՌՈՔ Կապիտալ»-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ֆոնդային բորսային վստահության և բարձր գնահատականի համար, ինչպես նաև շնորհավորում է գործընկերներին AMX-ի 25-ամյա հոբելյանի առթիվ։
«ՌՈՔ Կապիտալ»-ը շարունակելու է իր գործունեությամբ նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման, արդյունավետ բորսայական ենթակառուցվածքների ձևավորման և ներդրումային միջավայրի ամրապնդման գործում։