Թողարկման պայմաններն են՝
Թողարկման ծավալ՝ 3 մլրդ ՀՀ դրամ
Պարտատոմսերի քանակ՝ 30,000
Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75%
Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային
Շրջանառության ժամկետ՝ 24 ամիս
Պարտատոմսերի տեղաբաշխումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև AMIO Mobile հավելվածի միջոցով, որտեղ ներդրողները կարող են հետևել իրենց ներդրումներին և ծանոթանալ պարտատոմսերի ամբողջական նկարագրին։ Ներբեռնել հավելվածն այստեղ:
Հիշեցնում ենք, որ
Համաձայն ՀՀ գործող հարկային օրենսդրության՝ պարտատոմսերի կուպոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։
Պարտատոմսերը հուսալի ֆինանսական գործիքներ են և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/289 Ա որոշմամբ: Ծրագրային ազդագրին և դրա լրացումներին ծանոթացեք այստեղ, կամ ձեռք բերեք բանկի ցանկացած մասնաճյուղից:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից