Թողարկման պայմաններ
«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. Հուլիսի 08-ի Թիվ N 1/301 Ա որոշմամբ գրանցվել է «ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:
«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 29-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 20-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար:
Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների թղթային տարբերակները կարող եք ստանալ այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:
Պարտատոմսերի էական պայմանները
| ԴԱՍԸ | Անվանական արժեկտրոնային |
| ԱՄՏԾ | AMMLFSB21KT2 |
| ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ | 100,000 ՀՀ դրամ |
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ | 500,000,000 ՀՀ դրամ |
| ՔԱՆԱԿԸ | 5,000 հատ |
| ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ | 36 ամիս |
| ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ | 29/07/2026 |
| ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ | 29/07/2029 |
| ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ | 13․00% |
| ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ | 3 ամիս պարբերականությամբ |
| ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ | «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ |