Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
հուլիս 28, 2026

Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է 5մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման գործընթացը:

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 5% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 09.07.2029թ.:

Պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը եւ մարումը կիրականացվեն հետեւյալ ժամանակացույցով՝

 


•    1-ին վճարում – 09.01.2027թ.
•    2-րդ վճարում – 09.07.2027թ.
•    3-րդ վճարում – 09.01.2028 թ.
•    4-րդ վճարում – 09.07.2028թ.
•    5-րդ վճարում – 09.01.2029թ.
•    6-րդ վճարում եւ անվանական արժեքի մարում – 09.07.2029թ.:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Վերադառնալ Նորությունների բաժին