Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
սեպտեմբեր 09, 2026

Բանկը ժամկետից շուտ ավարտել է 28.08.2026թ. թողարկված 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 28.08.2029թ.:

Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում  և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝

  • 1-ին վճարում – 28.02.2027 թ.
  • 2-րդ վճարում – 28.08.2027 թ.
  • 3-րդ վճարում – 28.02.2028 թ.
  • 4-րդ վճարում – 28.08.2028 թ.
  • 5-րդ վճարում – 28.02.2029 թ.
  • 6-րդ վճարում և անվանական արժեքի մարում – 28.08.2029թ.: 

 

Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:

Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

 

Վերադառնալ Նորությունների բաժին