Առաջին եռամսյակի բացասական արդյունքերից հետո շուկաները վերականգնվել են՝ պայմանվորված Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության թուլացմամբ և նավթի գնի նվազամբ: Միաժամանակ արհեստական բանականության ոլորտի նկատմամբ ներդրումային հետաքրքրության վերականգնումը եռամսյակի ընթացքում նպաստել է տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի գների զգալի աճին։
Այս միջավայրում Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը եռամսյակը ամփոփել են բարձր արդյունքներով՝ պայմանավորված և´ տեղական, և´ արտասահմանյան պորտֆելների դրական կատարողականով։
Եռամսյակի ընթացքում CQFIX ֆոնդի եկամտաբերությունը կազմել է 2.1%, CQCON ֆոնդինը՝ 5.3%, իսկ CQBAL ֆոնդինը՝ 6.5%։ Ֆոնդերի եկամտաբերության վրա ամենամեծ ազդեցությունը ունեցել են տեղական ներդրումներից պետական պարտատոմսերը և ավանդները, իսկ արտասահմանյան ներդրումներից՝ բաժնային արժեթղթերը։ Միևնույն ժամանակ, հայկական դրամի արժևորումը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ չափավոր բացասական ազդեցություն է ունեցել ֆոնդերի եռամսյակային եկամտաբերության վրա։
Ընթացիկ եռամսյակի դրական արդյունքները շարունակում են ամրապնդել ֆոնդերի երկարաժամկետ կատարողականը։ Ֆոնդերը ստեղծման պահից ապահովել են շուրջ 8.2%-8.7% միջին տարեկան եկամտաբերություն՝ էականորեն գերազանցելով նույն ժամանակահատվածի համար արձանագրված գնաճը՝ այսպիսով նպաստելով մասնակիցների կուտակումների գնողունակության աճին։ Սա ընդգծում է երկարաժամկետ ներդրումային ռազմավարության, դիվերսիֆիկացիայի և ռիսկերի կառավարման կարևորությունը կենսաթոշակային կուտակումների պահպանման և աճի գործընթացում։
2026 թվականի հունիսի դրությամբ Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող կենսաթոշակային ակտիվների ընդհանուր արժեքը հասել է 774 միլիարդ դրամի, որից շուրջ 30%-ը ձևավորվել է կառավարման արդյունքում ստացված եկամուտներից։ Ֆոնդերը շարունակում են պահպանել ակտիվների դիվերսիֆիկացիա՝ տեղական և միջազգային ներդրումային գործիքների միջոցով՝ ապահովելով կայունության, իրացվելիության և երկարաժամկետ աճ Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ավելի քան 462 հազար մասնակիցների համար։
Առաջիկայում ֆոնդերը կշարունակեն առաջնորդվել երկարաժամկետ ներդրումային ռազմավարությամբ՝ շեշտը դնելով պորտֆելի դիվերսիֆիկացման, կապիտալի կայուն աճի և ռիսկերի խելամիտ կառավարման վրա։ Փոփոխվող տնտեսական և շուկայական պայմաններում դիվերսիֆիկացված պորտֆելային կառուցվածքը ամենա արդյունավետ միջոցն է երկարաժամկետում մասնակիցների կենսաթոշակային կուտակումների գնողունակությունը պահպանելու և դրանց երկարաժամկետ աճին նպաստելու համար։