Որպես պարտատոմսերի չերաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝4,750,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 475,000 հատ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը, իսկ մնացած մինչև 250,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 25,000 հատ պարտատոմսերը ձեռք են բերվելու Շուկա ստեղծողի կողմից՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։
Հայտերի բավարարման կտրման նվազագույն գինը համապատասխանեցվելու է պարտատոմսերի տեղաբաշխմանը նախորդող 5 աշխատանքային օրերի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող պետական պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի 60 ամսական ժամկետայնությանը համապատասխանող տոկոսադրույքների միջինին 50 բազիսային կետով գերազանցող արժեքին։ Կտրման գնից ցածր գնով ներկայացված հայտերը չեն բավարարվելու։
Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://amx.am:
Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.
| Դասը | Անվանական արժեկտրոնային |
| Անվանական արժեքը | 10,000 ՀՀ դրամ |
| Ընդհանուր ծավալը | 5,000,000,000 ՀՀ դրամ |
| Քանակը | 500,000 հատ |
| Շրջանառության ժամկետը | 60 ամիս |
| Արժեկտրոնային տոկոսադրույքը | Ֆիքսված` տարեկան 9.00% |
| Արժեկտրոնների վճարման պարբերականությունը | Կիսամյակային |
| Տեղաբաշխողը | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ |
Ծանուցում․
| «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով | |
| Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում | 16.12.2026թ |
| Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում | 16.06.2027թ. |
| Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում | 16.12.2027թ. |
| Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում | 16.06.2028թ. |
| Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում | 16.12.2028թ. |
| Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում | 16.06.2029թ. |
| Արժեկտրոնային եկամուտների յոթերորդ վճարում | 16.12.2029թ. |
| Արժեկտրոնային եկամուտների ութերորդ վճարում | 16.06.2030թ. |
| Արժեկտրոնային եկամուտների իններորդ վճարում | 16.12.2030թ. |
| Արժեկտրոնային եկամուտների տասներորդ վճարում և պարտատոմսերի մարման գումարի վճարում | 16.06.2031թ. |
| Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների և/կամ մարման գումարի վճարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը: Արժեկտրոնային և մարման գումարների վճարումը ներդրողներին կատարվում է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցով համաձայն վերջինիս կանոնների։ | |
Ծրագրային Ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով. | |