«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն տեղաբաշխում է 30 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անժամկետ անվանական պարտատոմսեր

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն տեղաբաշխում է 30 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անժամկետ անվանական պարտատոմսեր
նոյեմբեր 02, 2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխում է 30,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, անժամկետ պարտատոմսեր (Տրանշ 6, 2026)։

Տեղաբաշխման ենթակա է 30,000 պարտատոմս՝ յուրաքանչյուրը 1,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։

Պարտատոմսերի շրջանառության առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 8.25% ֆիքսված արժեկտրոնային եկամտաբերություն՝ կիսամյակային վճարումներով։

Առաջին 36 ամիսների ավարտից հետո արժեկտրոնային եկամտաբերությունը կսահմանվի լողացող դրույքաչափով՝ հիմք ընդունելով ԱՄՆ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի կողմից հրապարակվող 30-օրյա SOFR Average դրույքաչափը՝ գումարած տարեկան 4.35%։ Սահմանված են տարեկան 6.25% նվազագույն և 9.25% առավելագույն շեմերը։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է ներկայացնեն հայտ և կատարեն համապատասխան վճարումը թողարկման նպատակով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված տարանցիկ հաշվեհամարին։

Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։

 

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Վերադառնալ Նորությունների բաժին