ԱՄԻՕ Բանկը կտեղաբաշխի 2 մլրդ դրամի պարտատոմսեր՝ 9.75% տարեկան եկամտաբերությամբ

ԱՄԻՕ Բանկը կտեղաբաշխի 2 մլրդ դրամի պարտատոմսեր՝ 9.75% տարեկան եկամտաբերությամբ
օգոստոս 28, 2026

«ԱՄԻՕ» ՓԲԸ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի 1 թողարկում` հետևյալ պայմաններով.

Դրամային պարտատոմսեր - AMARBBB2SER1

Արժեթղթի դաս՝ անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմս

Արժեթղթի ձև՝ ոչ փաստաթղթային

Արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ

Արժեթղթերի քանակ՝ 20,000 հատ

Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք՝ 2,000,000,000 ՀՀ դրամ

Շրջանառության ժամկետ՝ 36 ամիս

Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75%

Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակային

Տեղաբաշխող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ

Տեղաբաշխման սկիզբ՝  01.09.2026թ.

Տեղաբաշխման ավարտ՝ 30.12.2026թ.

 

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հուլիսի 22-ի թիվ 1/310 Ա որոշմամբ: Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտերը (հղումը Link):

Պարտատոմսերի ձեռքբերման համար վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված 11500579062790 (ՀՀ դրամային պարտատոմսերի դեպքում) հաշվեհամարներին:

Ազդագրի, ազդագրի լրացումների, ինչպես նաև թողարկման վերջնական պայմանների և ձեռքբերման հայտերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են ստորև բերված հղումներով, իսկ տպագիր տարբերակը կարելի է ձեռք բերել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010, Երևան, Նալբանդյան 48):

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Վերադառնալ Նորությունների բաժին