Վերիտաս Ֆայնենս
Վերիտաս ուսումնական կենտրոնը (Վերիտաս Ֆայնենս ՍՊԸ) կրթական կազմակերպություն է հիմնադրված 2025թ.-ին:
Ընկերությունը ստեղծվել է նպատակ ունենալով նոր որակ հաղորդել տեղական շուկայում ներդրումային և ֆինանսական կրթությանը:
Ուսումնական կենտրոնը առաջարկում է արժեթղթերի շուկայի և ֆինանսների ուղղվածությամբ կրթական ծրագրերի լայն շրջնական` թիրախավորելով ինչպես սկսնակ ներդրողներին, այնպես էլ ֆինանսական շուկայի մասնագետներին:
Առաջարկվող հիմնական կրթական ծրագրերն են.
- «Մուտք արժեթղթերի շուկա» ներդրումային դասընթաց սկսնակ ներդրողների համար
- Իր բնույթով առաջին համապարփակ ներդրումային դասընթացներից է Հայաստանում, որի ընթացքում մասնակիցներին փոխանցվում են տեսական և գործնական գիտելիքներ արժեթղթերի շուկայի և ներդրումների վերաբերյալ: Դասընթացը շեշտադրում է արժեթղթերի շուկայում ֆունդամենտալ վերլուծության հիման վրա երկարաժամկետ ներդրումային պորտֆելի կառուցումը:
- Վերապատրաստման դասընթացներ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար
- Այս շրջանակում բանկերի և ներդրումային ընկերությունների պահանջների հիման վրա մշակվում են հատուկ ուսումնական ծրագրեր ներդրումային ծառայությունների անձնակազմի (բրոքերներ, դիլերներ, տեղաբաշխողներ, ֆինանսական և ներդրումային խորհրդատուներ) մասնագիտական զարգացման համար
- Ֆինանսական վերլուծության դասընթացներ
- կազմակերպվում են ֆինանսական հաշվառման, հաշվետվությունների կազմման և վերլուծությունների իրականացման դասընթացներ
Վերիտաս ուսումնական կենտրոնի թիմը բաղկացած է ներդրումային ոլորտի առաջատար մասնագետներից, ովքեր մշտապես կատարելագործում են ուսումնական ծրագրերը՝ շուկայի արդի միտումներին համապատասխան:
Գևորգ Մանուկյան, Տնօրեն
Պռոշյան 2/1, ք. Երևան