Յունիբանկ

«Յունիբանկ»-ը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 81 լիցենզիա՝ տրված 2001 թվականի հոկտեմբերի 9-ին։

«Յունիբանկ»-ի ռազմավարական ուղղություններն են մանրածախ բիզնեսի զարգացումը, աջակցությունը ՓՄՁ-ներին և Private Banking-ը (անհատական բանկային ծառայություններ)։

Բանկն ունի 53 մասնաճյուղ, ավելի քան 100 պրոմո-կետ Հայաստանի տարբեր քաղաքներում և ներկայացուցչություն Մոսկվայում։ «Յունիբանկ»-ը մանրածախ շուկայի առաջատարներից է։ Բանկն ակտիվորեն կիրառում է ֆինանսական տեխնոլոգիաներ և նորարարություններ՝ արդիական բանկային ծառայություններ մատուցելու համար։ «Յունիբանկ»-ը Հայաստանում առաջիններից մեկն էր, որն ավտոմատացրեց վարկային հայտերի գործընթացը. 2020 թվականին բանկը վարկային սքորինգի համակարգում ներդրեց արհեստական բանականության տեխնոլոգիա, ինչը հնարավորություն տվեց արագ և արդյունավետ մշակել մեծածավալ տվյալները (big data), վերլուծել հաճախորդների վարքագիծը և ստեղծել հաճախորդների բարձր ճշգրտության պրոֆիլներ։

Ըստ «SPEAR’S Russia Wealth Management Awards 2018»-ի՝ «Unibank Privé»-ն ունի հաճախորդների սպասարկման լավագույն Private Banking ծառայությունը ԱՊՀ երկրների շրջանում։

«Յունիբանկ» ԲԲԸ-ն Հայաստանում առաջին բանկն էր, որն իրականացրեց բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO) «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում։ 2020 թվականին բանկի դոլարային պարտատոմսերը ստացան երկրորդային ցուցակում Մոսկվայի բորսայում։

2020 թվականին Visa միջազգային վճարային համակարգը բանկին շնորհեց «Sustainability Icon» մրցանակը՝ ի նշան հաջողված գործընկերության արդյունքների։ 2021 թվականի հունվարին «Moody’s Investors Service»-ը վերահաստատեց «Յունիբանկ»-ի B2 վարկային վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով։

Բանկը ArCa տեղական համակարգի, Visa և Mastercard վճարային համակարգերի անդամ է, իրականացնում է դրամական փոխանցումներ SWIFT, Unistream, IntelExpress և MoneyTun համակարգերի միջոցով։

«Յունիբանկ»-ն արդեն ներդրել է տվյալների անվտանգության կառավարման համակարգ՝ ISO 27001: 2013 միջազգային ստանդարտներին համապատասխան։ Այն նաև ստացել է PCI DSS հավաստագրում։ Բանկը հաջողությամբ ավարտել է PCI PIN Security 2.0 ստանդարտին համապատասխանեցման գործընթացը և ստացել համապատասխան հավաստագիր։

«Յունիբանկ»-ը համագործակցում է մի շարք հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB), FMO-ն (Նիդերլանդների զարգացման բանկ), Եվրոպական ներդրումային բանկը (EIB), KfW բանկը և այլն։

Բանկի հիմնական բաժնետերն է «Uniholding GG Limited» ընկերությունը (87.8%)։ «Uniholding GG Limited»-ի երկու մասնակիցներ՝ Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը, ունեն անուղղակի նշանակալից մասնակցություն բանկում։

Բանկն ունի 797 աշխատակից։

2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 33,938,776 հազար ՀՀ դրամ, ակտիվները՝ 238.3 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 150.7 միլիարդ դրամ։

Մեսրոպ Հակոբյան, Վարչության նախագահ

Չարենցի 12, թիվ 53, 1-5, Երևան 0010, Հայաստան

+37410592259, +37410595555

unibank@unibank.am

www.unibank.am