ՌՈՔ Ֆանդս

«ՌՈՔ Ֆանդս» ՓԲԸ-ն (նախկինում՝ «ԳԼՈՔԱԼ» ՓԲԸ) Հայաստանում ոչ հրապարակային ներդրումային  ֆոնդերի կառավարման ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է:

Սկսելով իր գործունեությունը 2017թ-ին` այն  իր ուրույն դերակատարումն է ունեցել այդ ոլորտի զարգացման և կայացման գործընթացում:


Ընկերության առաքելությունը ներդրողների համար ներդրումային հնարավորությունների ընդլայնումն է՝ ապահովելով ներդրողների մուտք տեղական և միջազգային ֆինանսական շուկաներ։ Ընկերությունը ձևավորում և կառավարում է ներդրումային ֆոնդեր՝ համադրելով գլոբալ շուկաների հնարավորությունները և տեղական փորձառությունը: Ընկերությունն իր ֆոնդերը կառավարում է շուկաների խորքային վերլուծության, ռազմավարական մոտեցումների և ռիսկերի հավասարակշռված կառավարման հիման վրա` ներդրողներին առաջարկելով արդյունավետ ներդրումային տարբերակներ։


«ՌՈՔ Ֆանդս» ՓԲԸ-ն ներկայումս կառավարում է 12 ներդրումային ֆոնդ՝ ունենալով ավելի քան 100 մասնակից՝ իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդներ, իսկ կառավարման ներքո գտնվող ակտիվների ընդհանուր ծավալը գերազանցում է 130 մլն ԱՄՆ դոլարը, ինչը ֆոնդերի կառավարման ոլորտում ընկերության 9 տարվա հաջող գործունեության վկայությունն է։

 

«ՌՈՔ Ֆանդս» ՓԲԸ-ն փոխկապակցված է Հայաստանի ֆինանսական շուկայում գործող ամենահին ներդրումային ընկերություններից մեկի` «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ-ի (նախկինում՝ «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ) հետ:

Մարինե Զախարյան, Գլխավոր տնօրեն

Հանրապետության 39, Երևան 0010, Հայաստան

+37491198139

mamrine.zakharyan@roqfunds.am

www.roqfunds.am