ՌՈՔ Կապիտալ

«ՌՈՔ Կապիտալ»-ը Հայաստանի առաջատար և ամենահին ներդրումային ընկերություններից է, որն արդեն ավելի քան 30 տարի ֆինանսական շուկայում աջակցում է տեղական և միջազգային հաճախորդներին՝առաջարկելով ներդրումային և ֆինանսական  համալիր լուծումներ։ 

 

Ընկերության ծառայությունների շրջանակն ընդգրկում է ներդրումային բանկային ծառայություններ (IPO-ներ, պարտատոմսերի և բաժնետոմսերի տեղաբաշխումներ, մասնավոր տեղաբաշխումներ, շուկա ստեղծողի ծառայություններ), բրոքերային և պահառուական ծառայություններ, բաժնետերերի ռեեստրի վարում, արժեթղթերի պորտֆելի կառավարում, ներդրումային խորհրդատվություն և անհատական ներդրումային լուծումների մշակում։ 

 

Ընկերության պատմությունը սկիզբ է առել 1994 թվականին՝ «ԱՐՄԲՐՈԿ» ՍՊԸ-ի հիմնադրմամբ։ 

 

2008 թվականի նոյեմբերի 4-ին այն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերալիցենզավորվել է որպես ներդրումային ընկերություն՝ ամրապնդելով իր դիրքերը Հայաստանի կապիտալի շուկայում և ընդլայնելով մատուցվող ծառայությունների շրջանակը։ Նույն տարվա ընթացքում ընկերությունը վերակազմակերպվել է բաց բաժնետիրական ընկերության՝ հաստատելով իր հանձնառությունը ներդնելու և կիրառելու կորպորատիվ կառավարման լավագույն պրակտիկաներն ու չափանիշները։

 

Զարգացման հաջորդ կարևոր փուլը տեղի ունեցավ 2020 թվականի հունվարի 17-ին, երբ Ընկերությունը հաջողությամբ իրականացրեց «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ ներդրումային ընկերության բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերումը՝ ընդլայնելով իր փորձառությունը, հնարավորություններն ու շուկայական ներկայությունը։ 

 

2026 թվականի մայիսին կորպորատիվ ռեբրենդինգի շնորհիվ ընկերությունը հանրությանը ներկայացավ որպես «ՌՈՔ Կապիտալ»՝ ժամանակակից ներդրումային ընկերություն, որը բացում է նոր հնարավորություններ՝ հավատարիմ մնալով իր հիմնարար վստահելի արժեքներին։  

 

Իր գործունեության ընթացքում «ՌՈՔ Կապիտալ»-ը բազմիցս արժանացել է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակներին ու մասնագիտական գնահատականներին՝ ներդրումային շուկայի զարգացման, արժեթղթերի շուկայի ակտիվացման և բարձրակարգ ծառայությունների մատուցման համար։ 

 

Այսօր «ՌՈՔ Կապիտալ»-ը շարունակում է մնալ Հայաստանի կապիտալի շուկայի առաջատար մասնակիցներից մեկը՝ տրամադրելով միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ, ներդնելով նորարար լուծումներ և նպաստելով երկրի ֆինանսական շուկայի զարգացմանը։

Արամ Կայֆաջյան, Գլխավոր տնօրեն

Հանրապետության փ. 39, Երևան 0010, Հայաստան

+37411590000

info@roqcapital.am

roqcapital.am