Լոնգվեստ
«Լոնգվեստ» (Longvest) ՍՊԸ-ն «Ֆանդեքս» (Fandex) ներդրումային ֆոնդի կառավարիչն է։ Ֆոնդը նոր է մուտք գործում շուկա և կենտրոնացած է մասնավոր կապիտալում ներդրումների (private equity) ռազմավարության վրա։
«Լոնգվեստ»-ի հիմնադիրը նաև «Պարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, որը գործում է արդեն 12 տարի։ Իր գործունեության ընթացքում ընկերությունն իրականացրել է բազմաթիվ նախագծեր և մատուցել ծառայությունների լայն շրջանակ։ Դրանց թվում առանձնանում են երկու խոշոր նախաձեռնություններ.
- BIZFORSALE – հարթակ՝ նախատեսված բիզնեսի գնահատման և վաճառքի համար,
- Պարտատոմսերի թողարկման աջակցության ծրագիր – աջակցություն տարբեր ընկերությունների՝ պարտատոմսերի թողարկման և հարակից գործընթացների կազմակերպման հարցում։
Հիմնադրի փորձը և մասնագիտական հմտությունները ամուր հիմք են հանդիսանում «Լոնգվեստ» ներդրումային ֆոնդի համար՝ բարձրորակ պրոդուկտներում արդյունավետ ներդրումներ կատարելու և ռիսկերը պրոֆեսիոնալ կերպով կառավարելու գործում։
Մհեր Փարվանյան, Տնօրեն
Ազատության 24/17, Երևան 0014, Հայաստան