Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ

«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» (Limitless Asset Management) ՓԲԸ-ն ներդրումային ֆոնդերի կառավարիչ է, որը հիմնադրվել է 2022 թվականին։ ՀՀ ԿԲ լիցենզիա թիվ 0007՝ տրված 27.12.2022թ.։

Ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է ակտիվների կառավարման, պահառության և ներդրումային խորհրդատվության ծառայություններ։ Ընկերության նպատակն է տեղական ներդրողների համար հնարավորություն ստեղծել իրենց միջոցները տեղաբաշխել առաջադեմ ֆինանսական պրոդուկտներում՝ ժամանակի ընթացքում հարստություն կուտակելու համար՝ նորարարական ներդրումային ռազմավարությունների մշակման միջոցով։

«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն կառավարում է Հայաստանում առաջին հրապարակային ներդրումային ֆոնդերը, որոնք գործում են համաշխարհային շուկաներում։

2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ»-ն ունեցել է 8 աշխատակից։

Ընկերության բաժնետերերն են՝ Արտյոմ Զաքարյան (80%) և Տիգրան Անտինյան (20%)։

Տիգրան Անտինյան, Տնօրեն

Քեռու 1/3, 5-րդ հարկ, Երևան, Հայաստան

+37411888118

info@limitlessam.com

www.limitlessam.com