Ինքոր
Ընկերության առաքելությունն է՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ ամուր և կայուն դիրք զբաղեցնել ֆինանսական շուկայում, ներդնել առավելագույն ջանքեր հաճախորդների համար նոր հնարավորություններ ու արժեքներ ստեղծելու գործում՝ առաջարկելով նրանց կատարյալ ֆինանսական լուծումներ և հուսալի համագործակցություն:
Ընկերության գործարար փիլիսոփայության հիմնարար արժեքները
- Հաճախորդակենտրոնություն – Ընկերությունը ձգտում է հաստատել և զարգացնել կայուն ու տևական համագործակցություն հաճախորդների հետ:
- Գործարար համբավ – Ընկերությունը մեծ կարևորություն է տալիս իր հեղինակությանը, ուստի բարձր է գնահատում հավատարմության գործոնը և գործարար էթիկան:
- Պրոֆեսիոնալիզմ – Ընկերության բարձրակվալիֆիկացված և առաջատար մասնագետները մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները, փոխանակվում գիտելիքներով ու փորձով՝ լավագույն արդյունքների հասնելու նպատակով:
- Ողջամտություն – Ընկերությունն ապահովում է արդյունավետության աճ՝ դիվերսիֆիկացնելով ռիսկերը և դարձնելով դրանք վերահսկելի ու կանխատեսելի:
- Գործընկերություն – Ընկերությունը կարևորում է հաճախորդների և գործընկերների հետ երկարատև ու շարունակական համագործակցությունը՝ փոխշահավետ արդյունքների հասնելու համար:
Ռազմավարություն – Ընկերության ռազմավարությունը ենթադրում է համակարգի անշեղ զարգացում՝ մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման, հաճախորդների շրջանում հուսալի գործընկերոջ համբավի պահպանման ու ամրապնդման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և ծառայությունների շրջանակի ընդլայնման հաշվին:
Ընկերությունը ձգտում է մատուցել միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ ֆինանսական ծառայություններ՝ նպատակ ունենալով հասնել ընկերություն-հաճախորդ հարաբերությունների բարձր մակարդակի, ինչը հնարավոր է միայն կառավարման համակարգի կատարելագործման, ռիսկերի դիվերսիֆիկացման և աշխատանքի արդյունավետության խթանման միջոցով:
Սա է այն առաքելությունը, որն այդպես է ընկալվում աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների կողմից: Նրանք լիահույս են, որ համագործակցությունը ներկայում և ապագայում երաշխիք կհանդիսանա ձեր բիզնեսի զարգացման և բարգավաճման համար:
Նարեկ Տերյան, Գործադիր տնօրեն
Բուզանդի 91, Երևան 0010, Հայաստան