Ֆրիդոմ Բրոկեր Արմենիա
«Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն (Freedom Broker Armenia) լիցենզավորված բրոքեր է, որն իր հաճախորդներին մատուցում է ներդրումային հնարավորությունների և ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ապահովելով անխափան հասանելիություն տեղական և միջազգային շուկաներին: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայով «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն լիազորված է իրականացնել բրոքերային գործունեություն, ինչը կարևոր իրադարձություն է երկրի ֆինանսական համակարգում:
«Ֆրիդոմ Բրոքեր»-ը հանդիսանում է ամերիկյան «Ֆրիդոմ Հոլդինգ» (Freedom Holding Corp.) ֆինանսական հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ ֆոնդային բորսայում (թիքեր՝ FRHC): Հոլդինգի կապիտալիզացիան կազմում է 4,9 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ակտիվները 30.09.2023թ. դրությամբ կազմել են 7,1 միլիարդ ԱՄՆ դոլար:
«Ֆրիդոմ Հոլդինգ»-ը հանրային ընկերություն է: Այն իրականացնում է ֆինանսական գործունեություն, մանրածախ բրոքերային գործառնություններ, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերով առևտուր, ներդրումային բանկային ծառայություններ, քոնդերրայթինգ, բանկային և ապահովագրական ծառայություններ իր դուստր ձեռնարկությունների միջոցով Ղազախստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Հայաստանում, ԱՄԷ-ում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Կիպրոսում և այլ երկրներում:
«Ֆրիդոմ Ֆինանս» ընկերությունների միջազգային խումբը ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի շուկաներում ներդրումային ու բրոքերային ծառայությունների առաջատարն է՝ միջազգային ֆինանսական շուկաներում ավելի քան 15 տարվա փորձով: Խմբի 122 գրասենյակներն ու մասնաճյուղերը գտնվում են Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի 15 երկրներում: Խմբի ընկերությունները լիցենզավորված են յուրաքանչյուր երկրում, որտեղ գործում են: Հոլդինգում աշխատում է ավելի քան 4,000 պրոֆեսիոնալ մասնագետ: Խմբի ընկերություններում հաճախորդների հաշիվների ընդհանուր թիվը գերազանցում է 434 հազարը:
Հոլդինգը հանդիսանում է հաշվետու թողարկող և հաշվետվություններ է ներկայացնում ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC): Հոլդինգի անկախ աուդիտորն է «Դելոյթ» (Deloitte) ընկերությունը: Հոլդինգի բաժնետոմսերը ցուցակված են Nasdaq Capital Market հարթակում:
Հովակ Հովակիմյան, Տնօրեն
Պարոնյան 40/2, 11-րդ հարկ, Երևան 0015, Հայաստան