Ֆասթ Բանկ
Ֆասթ Բանկը վերաիմաստավորում է ժամանակակից բանկային փորձը՝ ստեղծելով միջավայր, որտեղ ֆինանսական ծառայությունները հասանելի են շուրջօրյա՝ անկախ ժամանակից և վայրից։ Այս մոտեցումը հիմնված է պարզության, հասանելիության և Բանկի շարունակական ներկայության սկզբունքների վրա։
Այսօր բանկինգն այլևս սահմանափակված չէ ֆիզիկական տարածքով․ այն պետք է լինի այնտեղ, որտեղ հաճախորդն է՝ տանը, սրճարանում կամ ճանապարհին։ Այս տեսլականով առաջնորդվելով՝ Ֆասթ Բանկը հետևողականորեն զարգացնում է իր թվային էկոհամակարգը՝ կիրառելով նորարարական լուծումներ և առաջատար տեխնոլոգիաներ։ Արդյունքում ձևավորվում է բանկային ծառայությունների համակարգ, որտեղ առօրյա գործարքներն ու լրացուցիչ հնարավորությունները հասանելի են առանց մասնաճյուղ այցելելու։
Բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Fast Bank Mobile հավելվածին, որտեղ թվային բանկինգի զարգացումը չի սահմանափակվում միայն առօրյա գործարքներով։ Մոբայլ բանկինգի միջոցով հաճախորդները կարող են նաև կառավարել իրենց ներդրումները․ օրինակ՝ ծանոթանալ բանկի ընթացիկ պարտատոմսերին և ընդամենը մի քանի հպումով ընտրել ու ձեռք բերել ցանկալի տարբերակը։ Բացի այդ, բազմաթիվ հաճախորդներ արդեն օգտվում են հավելվածի միջոցով ավանդ ներդնելու հնարավորությունից՝ անսահմանափակ համալրման և ժամկետի երկարաձգման ճկուն պայմաններով։
Այսպիսով, նույն հարթակում Ֆասթ Բանկը համադրում է թե՛ հարմարավետությունը, թե՛ ֆինանսական աճի հնարավորությունները։
Միևնույն ժամանակ, Ֆասթը կարևորում է նաև հաճախորդի կողքին ֆիզիկապես լինելու անհրաժեշտությունը և Հայաստանում միակ բանկն է, որի մասնաճյուղերը գործում են 24/7 գրաֆիկով։
Այս ամբողջական, հաճախորդակենտրոն մոտեցման հիմքում Ֆասթ Բանկի առաքելությունն է՝ լինել մեկ քայլ առաջ հաճախորդների պահանջմունքներից։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Գարեգին Դարբինյան, Գործադիր տնօրեն/Տնօրինության նախագահ
Գարեգին Հովսեփյան 32, 6, Երևան 0047, Հայաստան