Էվոկաբանկ

«Էվոկաբանկ»-ը հիմնադրվել է 1990 թվականին։ 1993 թվականին բանկը ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 27 լիցենզիան։

«Էվոկաբանկ»-ի ռազմավարությունն ուղղված է արագ, պարզ և նորարարական ծառայությունների մատուցմանը՝ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ և շարժական (mobile) ֆինանսական ծառայությունների զարգացման շեշտադրմամբ։

2017 թվականի հոկտեմբերի 1-ին գործարկվել է նոր EvocaTOUCH բանկային հավելվածը։ Բանկը գործում է «Mobile First» ձևաչափով. յուրաքանչյուր նոր ծառայություն ներդրվում է այնպես, որ այն հեշտությամբ կիրառելի լինի բջջային հավելվածի միջոցով։

Բանկը «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի բաժնետեր է, «ArCa», MasterCard և VISA վճարային համակարգերի անդամ, ինչպես նաև SWIFT համակարգի, ֆիզիկական անձանց համար նախատեսված MoneyGram, Intelexpress և Ria դրամական փոխանցումների համակարգերի անդամ։

17.01.2023թ. դրությամբ Մարետա Գևորկյանը հանդիսանում է սովորական բաժնետոմսերի 100%-ի, ինչպես նաև 2016թ. թողարկված արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի, 2020թ. թողարկված արտոնյալ բաժնետոմսերի 99.9%-ի և 2022թ. թողարկված արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: Բանկը չունի անուղղակի նշանակալից մասնակիցներ։

Բանկն ունի 14 մասնաճյուղ Երևանում, Գյումրիում, Աբովյանում և Վանաձորում։

2023 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ բանկն ունեցել է 450 աշխատակից։

Կարեն Եղիազարյան, Վարչության նախագահ

Հանրապետության 44/2, Երևան 0010, Հայաստան

+37410605555

hello@evoca.am

www.evoca.am