Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ

«Ցե-Քվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» (CQ Ampega) ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում 2013 թվականին՝ որպես ավստրիական «Ցե-Քվադրատ Ներդրումային Խմբի» (CQ Investment Group) և գերմանական «Տալանկս Ասեթ Մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH) ընկերության համատեղ ձեռնարկություն։

«Ցե-Քվադրատ Ամպեգա»-ն կառավարում է երեք կենսաթոշակային ֆոնդ, որոնք ունեն ավելի քան 350,000 մասնակից։ Ընկերությունը հանդիսանում է Հայաստանում առաջին հրապարակային, բաց, պայմանագրային և դիվերսիֆիկացված ներդրումային ֆոնդի հիմնադրման առաջամարտիկը։ 2023 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ «Ցե-Քվադրատ Ամպեգա»-ի կառավարման ներքո գտնվող կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվները գերազանցում են 862 միլիոն եվրոն։

«Ցե-Քվադրատ Ամպեգա»-ն նպատակ ունի առաջատար դեր խաղալ հայաստանյան ֆինանսական շուկայում և աջակցել ակտիվների կառավարման, ներդրումային ծառայությունների, ինչպես նաև կապիտալի շուկաների զարգացմանը։

«Ցե-Քվադրատ Ներդրումային Խումբը», որը հիմնադրվել է Վիեննայում 1991 թվականին, ակտիվների կառավարման անկախ ընկերությունների միջազգային խումբ է, որը գործում է Եվրոպայի և Ասիայի ավելի քան 20 երկրներում։ «Տալանկս»-ը Գերմանիայի երրորդ խոշորագույն և եվրոպական առաջատար ապահովագրական խմբերից մեկն է։

Արման Վարդանյան, Գլխավոր գործադիր տնօրեն

Հանրապետության 37, Երևան 0010, Հայաստան

+37412200022

office@c-quadrat-ampega.am

www.c-quadrat-ampega.am