ԱՍԿԵ Գրուպ
«ԱՍԿԵ Գրուպ» ԲԲԸ-ն Հայաստանի խոշորագույն պողպատաձուլական ընկերությունն է և իրական հատվածի այն առաջամարտիկներից մեկը, որն իր բաժնետոմսերը ցուցակել է Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։
Ընկերությունը նաև թողարկել և տեղաբաշխել է թե՛ դրամային, թե՛ դոլարային պարտատոմսեր 2021 և 2024 թվականներին, որոնք բոլորը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ավելին, 2024 թվականին թողարկված դրամային պարտատոմսերն ընդգրկված են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի ցանկում։
Ընկերությունը կիրառում է լավագույն միջազգային տեխնոլոգիաները սև մետաղի (պողպատի) և պողպատե արտադրանքի, այդ թվում՝ ամրանների և աղացող գնդերի արտադրության համար։ 2011 թվականից ի վեր ընկերությունը համագործակցում է ավստրիական «Siemens VAI» ընկերության հետ՝ գործարանի պարբերական արդիականացման և նոր հզորությունների ներդրման նպատակով։ Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան արտադրել մոտ 300,000 տոննա պողպատե նախապատրաստվածքներ և 175,000 տոննա ամրան։ Շարունակական ներդրումների արդյունքում ընկերությունը շուտով շահագործման կհանձնի աղացող գնդերի արտադրության նոր՝ առավել արտադրողական արտադրամաս և գլանափաթեթների (wire rod) արտադրամաս։
Իր սեփական էներգետիկ կարիքները հոգալու համար ընկերությունը շահագործում է 15 ՄՎտ հզորությամբ արևային կայան։
Մի քանի տարի շարունակ ընկերությունը վարկանիշավորվել է միջազգային հեղինակավոր «S&P Global Ratings» գործակալության կողմից, իսկ նրա ֆինանսական հաշվետվություններն անցնում են աուդիտ հեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից։
Հրաչյա Մուրադյան, Տնօրեն
Երևանյան 2, Չարենցավան 2501, Կոտայքի մարզ, Հայաստան