Արմսվիսբանկ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության թիվ 84 լիցենզիան 2005 թվականի փետրվարի 25-ին:
Բանկն իր գործունեությունն իրականացնում է՝ հավատարիմ մնալով միջազգային պրակտիկայում ընդունված կորպորատիվ և ներդրումային բանկային սկզբունքներին:
Բացի ավանդական բանկային ծառայություններից, բանկն առաջարկում է նաև ոչ ավանդական բանկային ծառայությունների լայն ընտրանի, ինչպիսիք են՝ ֆակտորինգը, առևտրի ֆինանսավորման գործիքները, բրոկերային և պահառության ծառայությունները, ինչպես նաև արտարժութային գործիքներ (սվոպ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն), գործառնություններ ոսկով, քոնդերրայթինգի և շուկա ստեղծողի (market-making) ծառայություններ ու հաճախորդի կարիքներին համապատասխանող այլ լուծումներ:
Իր գործունեությունն ապահովելու համար բանկը համագործակցում է SWIFT միջազգային վճարային համակարգի, Bloomberg, Reuters, R-trader, Saxotrader, TKB_FX, FXAll_Fx Trading տեղեկատվական համակարգերի, Հայաստանի ֆոնդային բորսայի և Quick էլեկտրոնային առևտրային համակարգերի, ինչպես նաև տեղական BankMail և CBA-net համակարգերի հետ:
«ՀՎՍ Հոլդինգ» (HVS Holding) Ս.ա.ր.լ.-ն, որն իրականացնում է առևտրային գործունեություն, հանդիսանում է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 14,588 սովորական բաժնետոմսերի (87.53%) սեփականատերը, իսկ առևտրային գործունեություն իրականացնող «ՖՄՏՄ Դիսթրիբյուշն» (FMTM Distribution) ՍՊԸ-ն հանդիսանում է 2,079 սովորական բաժնետոմսերի (12.47%) սեփականատերը: Միևնույն ժամանակ, շվեյցարական «Frank Muller Watchland» ժամացույցների ընկերության հիմնադիր Վարդան Սիրմաքեսը բանկի 100% սովորական բաժնետոմսերի իրական շահառուն է:
Բանկն ունի 143 աշխատակից:
2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 64,047,097 հազար ՀՀ դրամ, ակտիվները՝ 387,058,414 հազար ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 323,011,317 հազար ՀՀ դրամ:
2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 46,691,251 հազար ՀՀ դրամ, ակտիվները՝ 372,907,057 հազար ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 326,215,806 հազար ՀՀ դրամ:
Գևորգ Մաչանյան, Գործադիր տնօրեն
Վազգեն Սարգսյան 10, Երևան 0010, Հայաստան