Հայէկոնոմբանկ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինն էր, որը վերակազմավորվեց որպես բաժնետիրական բանկ՝ գրանցվելով ՀՀ Կենտրոնական բանկում 1991 թվականի օգոստոսի 26-ին (Բանկային լիցենզիա թիվ 1, Գրանցման վկայական թիվ 0156)։
Բանկը թողարկում և սպասարկում է միջազգային VISA և MasterCard, ինչպես նաև տեղական ArCa վճարային քարտերը։
Բանկը հնարավորություն է ընձեռում կառավարել հաշիվներն առանց մասնաճյուղեր այցելելու՝ AEB Online համակարգի և AEB Mobile հավելվածի միջոցով։
Ֆիզիկական անձանց համար բանկում գործում են դրամական փոխանցումների հետևյալ համակարգերը՝ MONEYTUN, Ria Money Transfers, INTELEXPRESS, Golden Money Transfer (GMT), MoneyGram և UBPAY։
Իր գործունեության ողջ ընթացքում Բանկը մեծ կարևորություն է տվել հեղինակավոր միջազգային կառույցների հետ համագործակցությանը և արդյունավետորեն կյանքի է կոչել բանկի առաքելությանը համահունչ տասնյակ նախագծեր՝ ֆինանսավորված EBRD-ի, KFW-ի, BSTDB-ի, FMO-ի, ADB-ի, IFC-ի, SYMBIOTICS S.A.-ի, Incofin I.M-ի, DEG-ի, BLUEORCHARD MICROFINANCE FUND S.A.-ի, FRANKFURT SCHOOL FINANCIAL SERVICES-ի, EFA GROUP-ի և այլ առաջատար կազմակերպությունների կողմից։
«Հայէկոնոմբանկն» ունի 54 մասնաճյուղ (ներառյալ գլխամասային գրասենյակը), որոնցից 32-ը՝ Երևանում, իսկ մնացածը՝ Հայաստանի մարզերում, ինչպես նաև ավելի քան 118 բանկոմատ Հայաստանի ողջ տարածքում։
Բանկի բաժնետիրական կապիտալի մոտ 55%-ը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին, ովքեր հանդիսանում են բանկի վերջնական վերահսկողները, իսկ մոտ 45%-ը պատկանում է փոքր բաժնետերերին, որոնց թիվը կազմում է շուրջ 8000։
2024 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ բանկի աշխատակիցների թիվը կազմել է 1,000։
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 77,268,723 հազար ՀՀ դրամ, ակտիվները՝ 527,659,043 հազար ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 450,390,320 հազար ՀՀ դրամ։
Արտակ Առաքելյան, Գործադիր տնօրեն
Ամիրյան 23/1, Երևան 0002, Հայաստան