Արմբրոկ
«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ-ն առաջատար ներդրումային ընկերություն է, որն իր տեղական և օտարերկրյա հաճախորդներին մատուցում է ֆինանսական և ներդրումային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ ներդրումային բանկային ծառայություններ (միջոցների ներգրավում, IPO, մասնավոր տեղաբաշխումներ), բրոկերային ծառայություններ և ներդրումներ, իրավաբանական և բիզնես խորհրդատվություն, միջազգային առևտուր, կորպորատիվ կառավարման խորհրդատվություն, կորպորատիվ վերակազմավորում, ձեռքբերումներ և միաձուլումներ (M&A): Հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Փողը գաղափարներ չունի, մենք ունենք», արդեն ավելի քան երկու տասնամյակ «Արմբրոկը» գաղափարներ է հաղորդում իր հաճախորդների ներդրումներին և ստեղծարար ուժ՝ նրանց գաղափարներին:
«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից որպես ներդրումային ընկերություն 2008 թվականի նոյեմբերի 4-ին: Այնուամենայնիվ, ընկերությունն ունի ավելի քան 30 տարվա պատմություն. սկզբնական կազմակերպությունը՝ «Արմբրոկ» ՍՊԸ-ն, հիմնադրվել է դեռևս 1994 թվականին: Ընկերության վերջին կորպորատիվ ընդլայնումը տեղի է ունեցել հայաստանյան մեկ այլ ներդրումային ընկերության՝ «Կապիտալ Ինվեստս» ՓԲԸ-ի ձեռքբերման գործարքի միջոցով: Գործարքը, որով «Արմբրոկը» ձեռք է բերել «Կապիտալ Ինվեստս»-ի բաժնետոմսերի 100%-ը, հաջողությամբ ավարտվել է 2020 թվականի հունվարի 17-ին:
Ներկայումս «Արմբրոկն» ունի ավելի քան 25 բաժնետեր՝ Հայաստանից և արտասահմանյան երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Իտալիայից և Լիտվայից:
«Արմբրոկը» Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնադիր անդամ է և Արժեթղթերի հաշվարկային համակարգի լիիրավ անդամ (ունի Հաշվի օպերատորի կարգավիճակ և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է):
Անցած տարիների ընթացքում ընկերությունն արժանացել է Հայաստանի ֆոնդային բորսայի (մինչև 2019թ.՝ NASDAQ OMX Armenia) մի շարք մրցանակների, այդ թվում՝
- Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո / սվոփ գործարքների շուկայում (2018-2024թթ.),
- Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում (2012-2014, 2016 թթ.),
- Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար (2014-2018, 2021-2022 թթ.),
- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ (2015-2018, 2021թթ.),
- Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու՝ կորպորատիվ արժեթղթերի շուկայում (2014-2021թթ.),
- Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ (2017թ.),
- AMX Trader-ի թեստավորման գործընթացում ամենանշանակալի ներդրումն ունեցող գործընկեր (2022թ.):
«Արմբրոկ» ԲԲԸ-ն անդամակցում է նաև Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատին (AmCham) և Հայ Բրիտանական Գործարար պալատին (Armenian British Business Chamber)։
Արամ Կայֆաջյան, Գլխավոր տնօրեն
Հանրապետության փ. 39, Երևան 0010, Հայաստան