Արդշինբանկ

Բանկը հիմնադրվել է 2002 թվականի դեկտեմբերին։ Այն ունի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2003 թվականի փետրվարի 25-ին տրված թիվ 83 լիցենզիան։

«Արդշինբանկը» Հայաստանի բանկերի միության, հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի անդամ է, «MasterCard Europay»-ի ասոցացված անդամ, «Visa International» վճարային համակարգի լիիրավ անդամ, «SWIFT» միջազգային ֆինանսական հեռահաղորդակցության համակարգի բաժնետեր, ինչպես նաև «Արմենիան Քարդ» (ArCa) պրոցեսինգային ընկերության լիիրավ անդամ և բաժնետեր։

Բանկի բաժնետերերի ցանկը հասանելի է այստեղ։

Բանկն ունի 63 մասնաճյուղ Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև մեկ ներկայացուցչություն Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 141,387,220 հազար ՀՀ դրամ, ակտիվները՝ 1,272,904,536 հազար ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 1,131,517,316 հազար ՀՀ դրամ։

Արտակ Անանյան, Վարչության նախագահ

Գրիգոր Լուսավորիչ 13, Երևան 0015, Հայաստան

+37412222222

office@ardshinbank.am

www.ardshinbank.am