Արարատբանկ

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1991 թվականին։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիա թիվ 4 (20.09.1991թ.): Բանկի առաքելությունն է նպաստել երկրի տնտեսական զարգացմանը՝ կրելով սոցիալական պատասխանատվություն և արժեքներ ստեղծելով բաժնետերերի, հաճախորդների ու աշխատակիցների համար:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն մատուցում է ներդրումային ծառայություններ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում՝ համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի:

Բրոկերային ծառայություններ. Բրոկերային ծառայություններն ապահովում են հասանելիություն ներդրումային գործիքների լայն ընտրանուն տեղական և արտասահմանյան շուկաներում: Մասնավորապես, «ԱրարատԲանկ»-ի առևտրային հարթակը տրամադրում է ավելի քան 4,500 ֆինանսական գործիք աշխարհի առաջատար 15 երկրների ավելի քան 20 ֆոնդային բորսաներում:

Դիլերային ծառայություններ. Արտարժույթի առքուվաճառք, Ռեպո գործարքներ և գործառնություններ արժեթղթերով:

Խորհրդատվական ծառայություններ արժեթղթերի շուկայի վերաբերյալ:

Արժեթղթերի տեղաբաշխում և քոնդերրայթինգ.

  • Կորպորատիվ կառավարման խորհրդատվություն և աջակցություն պարբերական հաշվետվությունների ներկայացման հարցում:
  • Աջակցություն ազդագրերի կազմման և լրացման գործում:
  • Շուկա ստեղծողի (Market maker) ծառայությունների մատուցում:

Հատկանշական է, որ 2017-2021 թվականներին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն հանդես է եկել որպես տարբեր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերի 13 տեղաբաշխումների քոնդերրայթեր՝ 6,5 միլիոն ԱՄՆ դոլար և 20 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Ռեեստրի վարման և պահառության ծառայություններ. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն հանդես է գալիս որպես «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»-ի հաշվի օպերատոր և մատուցում է պահառության ծառայություններ:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը SWIFT միջազգային վճարային համակարգի անդամ է: Այն իրականացնում է արագ միջազգային դրամական փոխանցումներ MoneyGram, Ria Money Transfers, UNISTREAM, Intel Express, Converse Transfer և Moneytun համակարգերի միջոցով:

Բանկն ունի 56 մասնաճյուղ, որոնք ներկայացված են ՀՀ բոլոր մարզերում և Արցախում:

 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի հիմնական բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն (72.73%) և Բարսեղ Բեգլարյանը (22.63%):

2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատակիցների թիվը կազմել է 1,031:

2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 38,276,407 հազար ՀՀ դրամ, ակտիվները՝ 248,378,888 հազար ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 210,102,481 հազար ՀՀ դրամ:

Մհեր Անանյան, Վարչության նախագահ

Բուզանդի 87, #85, Երևան 0002, Հայաստան

+37410592323

araratbank@araratbank.am

www.araratbank.am