Էփրիքոթ Կապիտալ
«Էփրիքոթ Կապիտալ» (Apricot Capital) ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար ներդրումային ընկերություններից է, որն առաջարկում է բրոքերային ծառայություններ, ակտիվների կառավարում և խորհրդատվություն: Ընկերությունը կարգավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից (լիցենզիա թիվ 0022):
Apricot Capital-ն առաջարկում է ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար:
Ընկերության հարմարավետ բջջային հավելվածի և ցածր միջնորդավճարների շնորհիվ հաճախորդները կարող են մուտք գործել համաշխարհային ֆինանսական շուկաներ և օգտվել ներդրումային բազմազան հնարավորություններից, ներառյալ՝ առաջատար միջազգային ընկերությունների բաժնետոմսերը, ETF-ները, ՀՀ պետական պարտատոմսերը և այլն: Apricot Capital հավելվածն արժանացել է «Doing Digital Awards 2024» մրցանակին:
Հայաստանում պատասխանատու ներդրումային մշակույթի խթանման նպատակով Apricot Capital-ը 2024 թվականին գործարկել է «Apricot Academy»նախաձեռնությունը՝ տրամադրելով անվճար կրթական ռեսուրսներ ներդրումային թեմաներով:
https://youtube.com/playlist?list=PLIHs_AiAqrGES4soz3SDjTaa4i-VXFZOr&si=EvPzeKhPNuSfoceK
2026 թվականին ընկերությունը գործարկել է իր նոր՝ Apricot Capital: Trade & Invest հավելվածը iOS-ի, Android-ի և վեբի համար։ Նոր հավելվածի նպատակն է ներդրողներին տրամադրել ավելի ժամանակակից ինտերֆեյս և գործիքակազմ, որի շնորհիվ նրանք կարող են իրական ժամանակի ռեժիմով ներդրումներ կատարել ԱՄՆ շուկայում։
Վաչիկ Գևորգյան, Գործադիր տնօրեն
Վազգեն Սարգսյան 10, Երևան 0010, Հայաստան