Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ.՝ Ամունդիի և Ակբա Բանկի կողմից:

 

Ֆրանսիական արմատներով, համաշխարհային ներկայացվածությամբ Ամունդին աշխարհի խոշոր ակտիվների կառավարիչների առաջին տասնյակում է, իսկ ավելի քան 2.3* տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է։

 

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության (նոու-հաու), ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա:

 

Ամունդի-Ակբայի նպատակն է Հայաստանում լինել առաջատար ներդրող՝ նպաստելով ֆինանսական շուկայի զարգացմանը, ներդրումային մշակույթի ձևավորմանը և երկրի տնտեսական աճին։ Ընկերությունն իր գործունեությունը կառուցում է բարձր որակով ծառայությունների, երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև կայուն զարգացման ու սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ:

 

*Տվյալներն առ՝ 31 դեկտեմբերի 2025թ.

Ժան Մազեջյան, Գործադիր տնօրեն

Վազգեն Սարգսյան 10, տարածք 100-101, Երևան 0010, Հայաստան

+37411310000

info-armenia@amundi.com

amundi-acba.am