ԱՄԻՕ Բանկ
«Արմինվեստբանկ» բաժնետիրական բանկը հիմնադրվել է 1991 թվականին, իսկ 1994 թվականին վերակազմավորվել է որպես «Արմինվեստբանկ» ՓԲԸ: 1991 թվականին բանկը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության թիվ 40 լիցենզիան:
2006 թվականին «Արմինվեստբանկ»-ը վերանվանվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի:
Բանկի առաքելությունն է նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, մասնավորապես՝ համագործակցելով Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների հետ և նրանց տրամադրելով վարկեր ու բարձրորակ բանկային ծառայություններ: Բանկի հիմնական նպատակներից է նոր բանկային տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի մատուցումը:
2017 թվականին բանկը գործարկել է իր նոր հավելվածը (ABB BOT), որը Telegram մեսենջերում բանկի հատուկ էջն է:
Բանկն անդամակցում է SWIFT, MoneyGram, Intelexpress, Ria, Converse Transfer, Unistream, Sigue և BEST միջազգային վճարային համակարգերին, ինչպես նաև ArCa, MasterCard և Visa International վճարային համակարգերին:
Բանկն ունի 35 մասնաճյուղ (ներառյալ բանկի գլխամասային գրասենյակը), որոնցից 19-ը գտնվում են Երևանում, իսկ 16-ը՝ Հայաստանի մարզերում:
2023 թվականի նոյեմբերին բանկը ռեբրենդինգի է ենթարկվել և վերանվանվել «Ամիո Բանկ»:
«Ամիո Բանկ» ՓԲԸ-ի բաժնետերերն են՝ «Էմ-Էֆ-Էմ Գլոբալ Ինվեստ» (MFM Global Invest AG) – 74.999515% (կամ 154,694 բաժնետոմս) և «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ – 25.000485% (կամ 51,566 բաժնետոմս):
Գևորգ Թառումյան, Վարչության նախագահ
Նալբանդյան 48, Երևան 0010, Հայաստան