Ամերիաբանկ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Հայներարտբանկ») հիմնադրվել է 1992 թվականին (ՀՀ ԿԲ լիցենզիա թիվ 50, տրված 1992թ. սեպտեմբերի 8-ին):

«Ամերիաբանկ»-ը դինամիկ զարգացող բանկ է և Հայաստանի խոշորագույն ու առավել կայուն ֆինանսական հաստատություններից մեկը, որն ունի հստակ ձևակերպված թվային օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ «Ամերիաբանկ»-ն ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ՝ բանկային լուծումների համապարփակ փաթեթով:

Բանկը «Արմենիան Քարդ» ընկերության բաժնետեր է, ArCa և VISA վճարային համակարգերի լիիրավ անդամ, MasterCard համակարգի ասոցացված անդամ, ինչպես նաև SWIFT, MoneyGram և Unistream համակարգերի անդամ:

«Ամերիաբանկ»-ի բաժնետերերն են՝ «Իմաստ Գրուպ (ՍԻ-Ուայ) Լիմիթեդ» (Imast Group (CY) Limited) – 48.87%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ – 17.73%, Ասիական զարգացման բանկ – 13.92%, «Ի-Էս-Փի-Էս Հոլդինգ Լիմիթեդ» (ESPS Holding Limited) – 11.97%:

Բանկն ունի 24 մասնաճյուղից բաղկացած ցանց: «Ամերիաբանկ»-ի տեղակայման վայրերի մասին հավելյալ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

2022 թվականի մարտի 31-ի դրությամբ «Ամերիաբանկ»-ն ունեցել է 1,211 աշխատակից:

2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 146,485,481 հազար ՀՀ դրամ, ակտիվները՝ 1,111,716,123 հազար ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 965,230,642 հազար ՀՀ դրամ:

Արտակ Հանեսյան, Տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, Հայաստան

+37410561111

office@ameriabank.am

www.ameriabank.am