ԱԿԲԱ Բանկ

«ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ը հիմնադրվել է 1996 թվականին։ ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիա թիվ 70։

Բանկը Հայաստանում American Express վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչն է։ Այն նաև թողարկում և սպասարկում է միջազգային VISA և MasterCard, ինչպես նաև տեղական ArCa վճարային քարտերը։

Բանկը հնարավորություն է ընձեռում կառավարել հաշիվներն առանց մասնաճյուղեր այցելելու՝ ACBA Online համակարգի և ACBA Mobile հավելվածի միջոցով։

Ֆիզիկական անձանց համար բանկում գործում են դրամական փոխանցումների հետևյալ համակարգերը՝ MoneyGram, Unistream, Ria Money Transfer, Xpress Money, Sigue Money Transfer և Converse Transfer:

«ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ն ունի 65 մասնաճյուղ (ներառյալ գլխամասային գրասենյակը), որոնցից 20-ը՝ Երևանում, իսկ մնացածը՝ Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև ավելի քան 190 բանկոմատ Հայաստանի ողջ տարածքում։

2022 թվականի փետրվարի 1-ին «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի 7,5 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով 500 հազար բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, և բանկը դարձել է բաց բաժնետիրական ընկերություն՝ հասանելի ներդրողների լայն շրջանակի համար։

Ուղղակի նշանակալից մասնակիցներն են՝ «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲԸ-ն (81.62%) և «ՍԱԿԱՄ Ինտերնեյշնլ» ՓԲԸ-ն (4.55%)։ Այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ 13.83%:

2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ բանկի աշխատակիցների թիվը կազմել է 1,789:

2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 140,747,681 հազար ՀՀ դրամ, ակտիվները՝ 802,668,790 հազար ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 661,921,109 հազար ՀՀ դրամ։

Հակոբ Անդրեասյան, Գլխավոր գործադիր տնօրեն

82-84 Արամի փողոց, Երևան 0002, Հայաստան

+37410318888, +37410318899, +37410319999

acba@acba.am

www.acba.am