«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ-ն «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի միջոցով տեղաբաշխում է 500 մլն դրամի պարտատոմսեր

«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ-ն «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի միջոցով տեղաբաշխում է 500 մլն դրամի պարտատոմսեր
July 26, 2026

«ՄԼ Ֆեշն»-ը նորաձևության ոլորտում գործող ընկերություն է, որը 2018 թվականից հաջողությամբ զարգացնում է միջազգային ապրանքանիշերի ներկայությունը Հայաստանում՝ ձևավորելով Zarina-ի խանութների լայն ցանց և ընդլայնելով իր բրենդային պորտֆելը Punt Roma ապրանքանիշով։

Թողարկման պայմաններ

«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. Հուլիսի  08-ի Թիվ N 1/301 Ա որոշմամբ գրանցվել է «ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ  անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 29-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 20-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար: 

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների թղթային տարբերակները կարող եք ստանալ այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ Անվանական արժեկտրոնային
ԱՄՏԾ AMMLFSB21KT2
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ 100,000 ՀՀ դրամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ 500,000,000 ՀՀ դրամ
ՔԱՆԱԿԸ 5,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ 36 ամիս
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 29/07/2026
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 29/07/2029
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ 13․00%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 3 ամիս պարբերականությամբ
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ

 

Back to News