«Կուբ Ինվեսթ»-ը կտեղաբաշխի «ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ-ի 1.1 մլրդ դրամի պարտատոմսերը՝ 12.5% տոկոսադրույքով

«Կուբ Ինվեսթ»-ը կտեղաբաշխի «ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ-ի 1.1 մլրդ դրամի պարտատոմսերը՝ 12.5% տոկոսադրույքով
August 14, 2026

«ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին և հանդիսանում է Հայաստանում հատուկ տեխնիկայի KOMATSU, MANITOU և DYNAPAC ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը։ Ընկերությունը զբաղվում է հատուկ տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով, վարձակալությամբ, ինչպես նաև երաշխիքային և հետերաշխիքային տեխնիկական սպասարկմամբ։ Ընկերությունն ունի տեխնիկական սպասարկման կենտրոն, պահեստամասերի պահեստներ և սպասարկման մասնաճյուղեր Սյունիքի մարզում, իսկ Հայաստանում սպասարկում է KOMATSU ապրանքանիշի ավելի քան 500 միավոր տեխնիկա։

Թողարկման պայմաններ

«ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հուլիսի 15-ի Թիվ N 1/305Ա որոշմամբ գրանցվել է «ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2026 թվականի hոկտեմբերի 19-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար: 

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների թղթային տարբերակները կարող եք ստանալ այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

 

ԴԱՍԸ Անվանական արժեկտրոնային
ԱՄՏԾ AMIKOMB21ER4
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ 100,000 ՀՀ դրամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ 1,100,000,000 ՀՀ դրամ
ՔԱՆԱԿԸ 11,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ 36 ամիս
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 17/08/2026
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 17/08/2029
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ 12.50%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 3 ամիս պարբերականությամբ
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ
Back to News