Evocabank-ը հյուրընկալել է Համաշխարհային Բանկի և IFC-ի ներկայացուցիչներին

Evocabank-ը հյուրընկալել է Համաշխարհային Բանկի և IFC-ի ներկայացուցիչներին
May 27, 2026

Evocabank-ը հյուրընկալել է Համաշխարհային Բանկի հայաստանյան ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին, ինչպես նաև IFC Հայաստանում ավագ ներկայացուցիչ Արման Բարխուդարյանին՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական իրավիճակը և բանկային ոլորտի զարգացումները, ինչպես նաև Evocabank-ի և IFC-ի միջև 2020 թվականից ակտիվորեն զարգացող երկարաժամկետ համագործակցության խորացման նոր ուղղությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվել մասնավոր հատվածի զարգացմանը, ֆինանսական հասանելիության ընդլայնմանը և Հայաստանի կայուն տնտեսական աճին նպաստող նախաձեռնություններին։

Evocabank-ը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու գործընկերությունը IFC - International Finance Corporation-ի և World Bank Group-ի հետ՝ կենտրոնանալով նորարարության և ՓՄՁ ֆինանսավորման ծավալների ընդլայնման վրա։ FC-ն Համաշխարհային բանկի խմբի անդամ է։
Համաշխարհային բանկի խումբը բաղկացած է հինգ միջազգային կազմակերպություններից, որոնք համատեղ գործունեություն են ծավալում աղքատության կրճատման, կայուն զարգացման խթանման և զարգացող երկրներում տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ։

 

Evocabank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից։

Back to News